Տնտեսագիտական համալսարանում ուսխորհրդի նախագահ են ընտրել
Տնտեսագիտական համալսարանում կայացել է Ուսանողական խորհրդի նախագի ընտրություններ: Հուլիսի 12-ին կայացաց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կանոնադրության համաձայն ՝ Ուսանողական խորհրդի առավարման բարձրագույն մարմին հանդիսացող Ընդհանուր ժողովի ամփոփիչ նիստին, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոֆեսորա-դասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, Ընդհանուր ժողովի պատվիրակներ, ինչպես նաև բազմաթիվ դիտորդներ: Նիստը վարում էր ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Աբրահամ Բախչագուլյանը:
Օրակարգում ներառված էին 2 հիմնական հարցեր. անցած 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքների ներկայացում, ամփոփում և գնահատում և Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն: Օրակարգի առաջին կետով հաշվետվությամբ ելույթ ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սեգեյ Խառատյանը, ով ներկայացրեց նախորդ 2 տարիներում կատարված ամբողջ աշխատանքը՝ տեսահոլովակով ամփոփելով իրականացված ավելի քան 380 խոշոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնցից շատերն իրենց մասշտաբներով և բովանդակությամբ կրեցին համապետական նշանակություն: Կատարված աշխատանքը և ներկայացված հաշվետվությունը Ընդհանուր ժողովի պատվիրակների միասնական որոշմամբ գնահատվեցին բավարար:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ով իր ելույթում նշեց, որ Ուսանողական խորհրդի այս սերունդը՝ նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ, գերազանցել է նախորդներին և կրկնապատկել գրանցած հաջողությունները: Ելույթներով հանդես եկան նաև տարբեր հյուրեր և պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներ, ովքեր բարձր գնահատեցին անցնող տարիներում կատարված աշխատանքը և նորանոր հաջողություններ մաղթեցին Ուսանողական խորհրդին:
Օրակարգի երկրորդ կետով Ընդհանուր ժողովի պատվիրակները ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեցին Սերգեյ Խառատյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Սերգեյ Խառատյանը: Վերջինս խոստացավ անել ամեն բան արաձանագրված ծեռքբերումներն ավելացնելու և բուհի պատիվը տարբեր հարթակներում բարձր պահելու համար:
Նիստի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով շնորհավորեց Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին, բարձր գնահատեց նախորդ տարիների ընթացքում նրա գլխավորությամբ իրականացված բոլոր ծրագրերն ու գրանցած ձեռքբերումները և հույս հայտնեց, որ գալիք տարիների ընթացքում դրանք շարունակելու են բազմապատկվել: