ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Armenpress» գործակալության հարցին.
[b]Հարց.[/b] Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խոչընդոտների փուլ առ փուլ վերացման մասին հայտարարությունը:
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ:
Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, և այդպիսով վերացնի կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտը: