211652_close_icon
views-count2468 դիտում article-date 22:29 11-07-2016

«Վարդանանց» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական համաժողովի խմբի հանդիպումը

Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ «Վարդանանց» բժշկական կենտրոնում կայացավ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո ձևավորված «Բժշկություն և առողջապահություն» հեռաբժշկության խմբի հանդիպումը տարբեր երկրներից ժամանած երիտասարդ մասնագետների, ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյանը: Ծանոթանալով մասնակիցների հետ՝ պարոն Յաղջյանը ներկայացրեց հուլիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ծրագրված անելիքների, բժշկական լաբորատորիայից Գարգարում և Ստեփանակերտում գտնվող բուժկետերի հետ կապի հաստատման մասին: Քննարկվեցին տվյալների հավաքագրման, տեղեկատվության փոխանակման, խնամքի, սննդի և ֆիզիկական առողջության ոլորտներում իրականացվող բարեփոխումների խնդիրները, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր: «Ես լինելու եմ հեռաբժշկության և «Գարգար» բժշկական ծրագրերի համաղեկավարը. մենք կփորձենք ձեզ հետ միասին մի ծրագիր ստեղծել, որի արդյունքները հնարավորինս կօգտագործենք մեր հետագա աշխատանքներում»,- ասաց միկրովիրաբույժ Գևորգ Յաղջյանը: Երիտասարդների հետ զրուցեց նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա նշեց, որ հիմնադրամն աջակցում է այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում և ամեն ամառ պետք է գան Հայաստան՝ իրենց ստացած գիտելիքները ներդնելու բժշկության ոլորտում: Այնուհետև որոշեցին ստեղծել Գարգար մեկնող մասնակիցների խումբ, որում ընդգրկված ուսանողները Գարգարում կուսումնասիրեն տեղի հիվանդների խնդիրները, կգրանցեն, կփորձեն ախտորոշել, այնուհետև այդ ախտորոշումը կհամեմատեն «Վարդանանց» բժշկական կենտրոնի ախտորոշման հետ: Ընտրվեց նաև Երևանում մնացողների խումբը: Հանդիպման ընթացքում համաղեկավարները պատասխանեցին նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հեռաբժշկության խումբն իր աշխատանքները դարձյալ կշարունակի «Վարդանանց» բժշկական կենտրոնում՝ բժշկական խմբերի հետ քննարկելու բժշկության շրջանակի ընդլայնմանը, Գարգարում և Ստեփանակերտում գործող մեկնարկային ծրագրերի քննարկմանը, բժշկական աջակցության համար անհրաժեշտ նյութերին, համակարգչային ծրագրերին ու համացանցային կայքերին վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր