1636 դիտում
22:30 04-11-2019
Գյումրին ճիշտ վայր է ձեր նախագծերի իրականացման համար. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:
Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավատների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով: «Սինոփսիս-Արմենիան»-ն մեծ փոփոխություններ ու առաջընթաց է ունեցել վերջին տարիներին, շատ առաջատար ծրագրեր են մշակվել այստեղ: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մեր գործունեությունը ծավալել նաև Գյումրիում»,-ասել է Չի-Ֆուն Չանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրություններն ու հաջողություն մաղթել ընկերությանը: Նա նշել է, որ Գյումրին իսկապես հետաքրքիր ու ճիշտ վայր է նման նախագծերի իրականացման համար: «Գյումրին արվեստի և վարպետների քաղաք է, այն ունի հիանալի, տաղանդավոր բնակիչներ և զարգացման մեծ ներուժ: Մենք փորձում ենք վերակենդանացնել, աշխուժացնել քաղաքը, և ուրախ ենք, որ «Սինոփսիս»-ն սկսել է աշխատել այնտեղ»,- ընդգծել է նախագահը ՝ ավելացնելով, որ Գյումրիի պատմական ժառանգության պահպանությունն իր ուշադրության կենտրոնում է, և նախագահական նախաձեռնություններից մեկը նվիրված է հենց քաղաքի պատմական միջուկի պահպանմանն ու զարգացմանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաև նախագահական մեկ այլ նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին՝ նշելով, որ ի թիվս այլ խոշոր ընկերությունների, ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև «Սինոփսիս»-ի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին