211652_close_icon

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նախարարի հետ

views-count2678 դիտում article-date 20:39 11-07-2016
Հուլիսի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ մշակութային փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մասնավորապես, անդրադարձ կատարվեց կինոարտադրության, Հայաստանում հնագիտական պեղումներ, ինչպես նաև հին մշակութային արժեքների պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնող մասնագիտական խմբերի ստեղծումը: Դեսպան Սարգսյանը նախարար Ռաշիդովին ներկայացրեց դեսպանության առաջիկա մշակութային ծրագրերը, այդ թվում` Հայաստանի անկախության 25-այմակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր