2600 դիտում
18:54 14-02-2022
Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում քաղաքաշինության կոմիտեի մասնագետները շրջայց են կատարել վթարային շենքերում
Նախօրեի երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։
Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 շենքերում։ Իսահակյան 9 շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1930 թվականին, եռահարկ շենքն ունի 7 շքամուտք։ Անտառավան 26-ը կառուցվել է 1967 թվականին, քարաշեն է, իսկ Տիգրան Մեծ 5 շենքը շահագործման է հանձնվել 1938 թվանանին։ Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։
Վթարայինների խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։ Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է և հաստատված է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, ինչը նշանակում է խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
17:14 11-07-2016
Իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ` նախօրեի ուժեղ քամու և կարկուտի հետևանքների վերացման ուղղությամբ
1084 դիտում
21:57 17-04-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը շրջայց են կատարել շինհրապարակներում
1441 դիտում
19:17 16-07-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր