211652_close_icon
views-count10032 դիտում article-date 11:13 11-07-2016

Հայաստանը մեզ շատ բան ունի առաջարկելու, ինչպես նաև հակառակը. էկվադորցի գործարարը՝ հայ-էկվադորական հարաբերությունների մասին

Անցած շաբաթ «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի հրավերով Երևան էր ժամանել էկվադորական «DEPCONSA S.A.» բեռնափոխադրող-լոգիստական կազմակերպության ներկայացուցիչ Մարիո Սանչեսը: «DEPCONSA S.A.»-ն իր ոլորտում Լատինական Ամերիկայի ամենամեծ կազմակերպություններից մեկն է: Հայաստան այցելելու նպատակը հայ-էկվադորական առևտրային հարաբերությունների զարգացումն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցել է Մարիո Սանչեսի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին: [b]-Մարիո, Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, ինչպիսի՞ն է Ձեր առաջին տպավորությունը Հայաստանի վերաբերյալ։ [/b] -Նախ ամեն ինչ անկրկնելի է։ Այստեղ բախվում ես մի այնպիսի մշակույթի, որը այլ երկրներում գոյություն չունի, շատ ավելի հին է, 5-6 անգամ ավելի հին, քան, օրինակ, Էկվադորինը ու շատ այլ երկրներինը։ Բացի այդ, շատ տպավորված եմ նաև մարդկանց վերաբերմունքից, այստեղ մարդիկ շատ ջերմ են, և այդ ջերմությունն ինձ թույլ է տալիս զգալ, ինչպես տանը։ Չնայած որ գտնվում եմ այսքան հեռու, այսչափ հեռու մեր մշակույթից, սակայն շատ ջերմ միջավայրում եմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն ունի մշակութային մեծ արժեքներ, որոնցով արժե կիսվել մյուս երկրների հետ, ու որոնք արժե ցույց տալ բոլորին։ Բայց ամենակարևոր ռեսուրսը, որը դուք ունեք, պատրաստակամ ու աշխատասեր մարդիկ են՝ հայ ժողովուրդը։ [b]-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ հայ և էկվադորցի ժողովուրդների մեջ կան ընդհանրություններ։ Կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը։ [/b] -Նախ՝ առաջին նմանությունը ջերմությունն է, որով մարդիկ դիմավորում են մեկը մյուսին։ Այստեղ` անգամ օդանավակայանում, հանդիպել եմ մարդկանց, ովքեր պատրաստակամ են, հասկանալով, որ օտարերկրացի եմ՝ ժպտերես հարցրել են` ինչով կարող են օգնել ինձ: Նույն վերաբերմունքը կա նաև Էկվադորում, բայց չկա աշխարհի շատ այլ երկրներում։ [b]-Մարդկային այդ խառնվածքն ու ընդհանրությունը, որ նշում եք, ունե՞ն մշակութային ընդհանուր հիմք։ [/b] - Ես կարծում եմ, որ ամենամեծ նմանությունը մարդկանց մտածելակերպի մեջ է, աշխարհն ընկալելու, աշխարհը սիրելու և հարգելու մեջ է նմանությունը։ Կարևոր ընդհանրություններից մյուսն այն է, որ երկու ժողովուրդներին էլ շատ աշխատասեր են։ [b]- Հայաստանում մենք նոր-նոր ենք սկսում իմանալ Էկվադորի մասին, շատ քիչ մարդիկ կան, որ մեզ պատմում են Էկվադորի մասին։ Մարիո, ե՞րբ եք լսել Հայաստանի մասին, և ի՞նչ պետք է արվի մշակութային այս բացերը լրացնելու համար, և որ երկու ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն իրար։ [/b] - Հայաստանի մասին իմացել եմ իմ ընկեր Վարդան Հարությունյանից: Վարդանի հետ ծանոթացել եմ Էկվադորում, երբ նա առաջին անգամ այցելել էր իմ երկիրը։ Վարդանը հենց դարձել է միջնորդ, որպեսզի ես այցելեմ և ծանոթանամ ձեր երկրի հետ, ու շատ տպավորված եմ, ամեն ինչ ինձ շատ դուր է գալիս։ Անգնահատել է այն աշխատանքը, որը Հայաստանում կատարվում է իմ երկրի ու իմ ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Եվ այս ամենը ի շնորհիվ «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը: Ինչ վերաբերում է անտեղյակության բացը լրացնելուն՝ կարծում եմ, որ բացը լրացնելու համար շատ կարևոր է մշակութային և առևտրային հարաբերությունները զարգացնել, ու բացի դրանից, այցելել երկրներ, այսինքն՝ Հայաստանից Էկվադոր և հակառակը: Մի կողմից՝ այսօր ինֆորմացիոն դար է, և մարդիկ շատ բան կարող են կարդալ համացանցում, բայց դա նույնը չէ, ինչ այցելելը, սեփական աչքով տեսնելն ու անձամբ ճանաչելը։ Որպես լրացում Ձեր հարցին՝ ցանկանում եմ նշել նաև, որ շատ կարևոր է կարողանալ նորը ընդունելը, հարմարվելը նոր միջավայրին, նոր գաղափարներին, որովհետև դա հնարավորություն կտա նորը ստեղծելու, նոր հարաբերությունների համար հիմք կհանդիսանա: Ես շեշտեցի այցելությունը, բայց պակաս կարևոր չէ կարդալ տվյալ երկրի, տվյալ ժողովրդի սովորույթների մասին, քանի որ երկու երկրներն ու ժողովուրդները իրարից շատ հեռու են, հնարավորությունը քիչ է ամեն օր այցելելու, բայց հնարավոր է նորությունների և համացանցի միջոցով որոշակի պատկերացում կազմել տվյալ երկրի ու այդտեղի ապրելակերպի մասին։ Այս իմաստով շատ կարևոր քայլ է այն աշխատանքը, որն անում է «Հայ-էկվադորական Բարեկամություն» կազմակերպությունը` իր լրատվական էջի միջոցով ներկայացնելով երկու երկրների իրադարձությունները։ Հայաստանի մասին Էկվադորում չէին լսել, ոչ էլ մշակույթին էին ծանոթ, սակայն այժմ այդպես չէ, կարողանում ենք տեղեկանալ լրատվական էջից: Դա շատ կարևոր գործիք է այժմյան աշխարհում։ Հայաստանի ինչ-որ մի ուսանող, որ սովորում է, ասենք, Ագրարային համալսարանում, կարող է հետաքրքրվել Էկվադորի գյուղատնտեսությամբ ու որոշակի ծրագրեր առաջարկել, ինչը, ի վերջո, հանգեցնում է ավելի խորը բարեկամության։ [b]-Մարիո, Դուք ներկայացնում եք Լատինական Ամերիկայի ամենամեծ տրանսպորտային ընկերություններից մեկը, և Հայաստան եք եկել նաև գործնական նպատակներով։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: [/b] -Ինչպես արդեն նշեցիք, ես Հայաստանում եմ 2 նպատակով. նախ` ուզում եմ ծանոթանալ երկրին, մշակույթին, տեսակցել իմ ընկերներին, որոնք այստեղ են ապրում, 2-րդ` իմ այցը Հայաստան նաև աշխատանային բնույթ է կրում։ Ներկայացնում եմ շատ մեծ տրանսպորտային ընկերություն ու ցանկանում եմ զարգացնել երկու երկրներից արտահանումը. Հայաստանը Էկվադորին շատ բան ունի առաջարկելու, ինչպես նաև հակառակը։ Հենց այդ նպատակով այստեղ եմ, որպեսզի կարողանամ ուսումնասիրել այս նոր շուկան։ [b]-Հայաստանը մի քանի տարի առաջ անդամակցեց ԵՏՄ-ին։ Արդյո՞ք հետարքրությունը միայն Հայաստանն է, թե՞ Հայաստանը կարող է հանդես գալ որպես տրանզիտ։ [/b] - Այդ շուկայում շատ արժեքավոր է հայ ժողովրդի մասնակցության փաստը, քանի որ նա լավ հարաբերություններ ու նաև առևտրային մեծ փորձ ունի տարածաշրջանի այլ երկրների հետ, օրինակ՝ Իրանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի։ Մեր առաջնային նպատակը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելն է, ապա մեր հայ գործընկերների օգնությամբ հարևան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր