1266 դիտում
10:22 11-07-2016
ՄԱԿ ԱԽ-ը կոչ է արել դադարեցնել Հարավային Սուդանում նոր արյունահեղությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչով է հանդես եկել՝ ուղղված Հարավային Սուդանին, որտեղ կրկին վերսկսվել են բախումներն ու արյունահեղությունները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, խորհուրդը խստագույնս քննադատել է բռնությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակների վրա իրականացված հարձակումները:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է Հարավային Սուդան ուղարկել հավելյալ խաղաղապահների:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան այդ երկրի մայրաքաղաք Ջուբեում փոխհրաձգություն տեղի ունեցավ: Միջադեպը այդ երկրի նախագահ Սալվա Կիիրի և փոխնախագահ Ռիեկա Մաչարայի անվտանգության աշխատակիցների միջև էր, ովքեր վաղեմի քաղաքական հակառակորդներ են: Դրանից հետո քաղաքում զինված բախումներ սկսվեցին, ինչի հետևանքով մի քանի հարյուր մարդ մահացավ:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
16:21 23-04-2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սուդանում
1623 դիտում
23:09 29-03-2014
Հարավային Սուդանում 1 մլն մարդ լքել է իր տունը․ ՄԱԿ
1411 դիտում
12:14 19-02-2016
Հարավային Սուդանում հարձակվել են ՄԱԿ-ի ճամբարի վրա. կան զոհեր
Այս բաժնից
958 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1177 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2964 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում