Ճապոնիայի հյուսիսում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
                        Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկտաիդո կղզու հարավային կողմում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այդ մասին գում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ցունամիի սպառնալիք չկա:
Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

