211652_close_icon
views-count2765 դիտում article-date 19:20 11-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 11-ին

552 թ. – սկսվեց Հայոց մեծ թվականը: 1893 թ. – ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացավ առաջին արհեստական մարգարիտը: 1911 թ. – ծնվել է Էդուարդ Թոփչյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.): 1916 թ. – ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2002 թ.): 1937 թ. – մահացել է Ջորջ Գերշվինը, ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը (ծն. 1898 թ.): 1969 թ. – մահացել է Նաիրի Զարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ (ծն. 1900 թ.): 1983 թ. – բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» հատվածը: 1995 թ. – Բոսնիական պատերազմի ժամանակ սերբերը սպանեցին մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:

Նմանատիպ նյութեր