Հալվեի (ալոե) հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով
Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե, որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։
Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։
Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։
Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։
Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։