Դիեգո Մարադոնա. Եվրո-2016-ը Ռոնալդուի վերջին շանսն է
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի մասին` Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև:
«Նման խաղերում ամեն ինչ որոշում է ոչ թե տակտիկան, այլ մոտիվացիան, ցանկությունն ու տրամադրվածությունը: Այսօր Ռոնալդուի վերջին շանսն է հաջողության հասնել Պորտուգալիայի հավաքականի հետ:
Ֆրանսիան մտածելու է Ռոնալդուին վնասազերծելու մասին, իսկ Պորտուգալիան` Գրիզմանի, որը իր հրաշալի ձախ ոտքով արդեն 6 գոլ է խփել:
Ֆրանսիան ռեսուրսներ ունի կիսապաշտպանությունում և հարձակման գծում, որպեսզի ճնշում գործադրի Պորտուգալիայի վրա: Նրանք գերհզոր դաշտի կենտրոն ունեն, հենց դրանում է Ֆրանսիայի հիմնական ուժը», ասել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:00-ին: