Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Հուլիսի 10-ին, ժամը 01.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21015» մակնիշի 34 TA 137 պետհամարանիշի (վարորդ Ն. Ս.) ավտոմեքենան։