211652_close_icon
views-count19618 դիտում article-date 13:29 09-07-2016

Ավտովթար Երևանում. Լենինգրադյան փողոցում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վիրավորների մեջ են ժամկետային զինծառայողն ու աշխղեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 55 RM 155 համարանիշի և Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ, 47-ամյա Արամ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 QA 805 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանը, նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 48-ամյա Արմեն Ռուշունցը և Ա. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Սիմոնյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպե ժամկետային զինծառայող, իսկ վիրավորներից Ա. Ռուշունցը աշխատում է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ում՝ որպես աշխղեկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր