Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. 61-ամյա վարորդը տրակտորով գլորվել է ձորը և տեղում մահացել
                        Քիչ առաջ ողբերգական  դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:  Ժամը 18:50-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուցի բնակիչ, 61-ամյա Երեմ Եղիազարյանը Վայք քաղաքից դեպի Զառիթափ գյուղ տանող ճանապարահի «Զոմա» կոչվող հանդամասում` դաշտամիջյան հատվածում, իր վարած MTЗ 80 մակնիշի տրակտորով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ  Ե.  Եղիազարյանը տեղում մահացել է: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի  աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Ավագյանի գլխավորությամբ: 
Քննչական վարչության պետ Ավագյանի հանձնարարականով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի պատճառը եղել է նաև անձրևային եղանակը, քանի որ մահացածը գնացել է դաշտ` գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, սակայն տեսնելով, որ  անձրև է սկսել` վերադարձել է տուն, ինչը ողբերգական ավարտ է ունեցել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

