932 դիտում
14:34 08-07-2016
Քննարկվել են խնամատար ինստիտուտի կայացման բարեփոխումներին առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքային սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում:
Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների, ՀԿ-ների, հատուկ դպրոցների և խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ մասնավորեցնելով խնամակալության հանձնաժողովների աշխատանքը՝ որպես երեխայի պաշտպանության առաջնային օղակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող առավել հաճախ տրվող խոցելի հարցեր: Մասնավորապես ծրագրի մասնակիցներն անդրադարձել են խնամքի հաստատություններ երեխաների ներհոսքի կանխման, միաժամանակ այդտեղից նրանց դուրս բերման և խնամատար ընտանիքներում տեղավորման վերաբերյալ մի շարք խնդիրների և մեխանիզմների:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
13:41 13-06-2019
Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը
2369 դիտում
11:23 22-09-2017
Լավրովն ու Գուտերրեշը Նյու Յորքում քննարկել են ՄԱԿ-ում բարեփոխումներին առնչվող հարցեր
Այս բաժնից
877 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
985 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1117 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ