3212 դիտում
18:59 26-06-2016
Եվրո-2016. Գրիզմանի դուբլը Ֆրանսիային քառորդ եզրափակիչ դուրս բերեց. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հանդիպումը շատ անհաջող սկսվեց ֆրանսիացիների համար. արդեն 2-րդ րոպեին Պոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց, որը իրացրեց Բրեդին:
Իռլանդացիները 1-ին խաղակեսում շատ լավ տպավորություն թողեցին և թե խաղով, թե գոլային պահերով գերազանցեցին մրցաշարի տանտերերին:
Սակայն 2-րդ խաղակեսում պատկերը փոխվեց: Իռլանդացիները ամբողջ կազմով գամվեցին սեփական տուգանային հրապարակում, այսպես ասած` ավտոբուս դնելով ֆրանսիացիների առջև: Սակայն դա չօգնեց. Ֆրանսիայի հավաքականի բազմաթիվ գրոհներից մեկը վերջապես պսակվեց գոլով. 58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անտուան Գրիզմանը:
Դրանից հետո իռլանդացիները պարզապես փլվեցին: 3 րոպե անց Գրիզմանը երկրորդ գոլը խփեց` առաջ մղելով Ֆրանսիային: Եվս 3 րոպե անց վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց իռլանդացիների պաշտպան Դաֆին:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում ֆրանսիացիները շարունակում էին անընդհատ գրոհել, ունեցան գոլային բազմաթիվ պահեր, սակայն նոր գոլեր չգրանցվեցին` 2:1:
Ֆրանսիան այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիա-Իսլանդիա հանդիպման հաղթողը:
[b]Եվրո-2016. 1/8 եզրափակիչ[/b]
Ֆրանսիա-Իռլանդիա` 2:1
Գրիզման, 58, 61 – Բրեդի, 2 (11 մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
02:21 05-02-2014
Իբրահիմովիչը դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ. տեսանյութ
2547 դիտում
09:19 30-06-2015
Ամերիկայի Գավաթ. Վարգասի դուբլը Չիլիի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ. տեսանյութ
6833 դիտում
04:27 08-07-2016
Եվրո-2016. Ֆրանսիան ծնկի բերեց Գերմանիային և դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ
Այս բաժնից
1390 դիտում
23:20 31-10-2024
Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
1309 դիտում
21:48 31-10-2024
Ծանրորդ Էմմա Պողոսյանը Եվրոպայի Մ20 տարեկանների ոսկե մեդալակիր է
1150 դիտում
18:23 31-10-2024
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր