Եվրո-2016. Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ, Ռոնալդուն` ռեկորդի հեղինակ. տեսանյութ
Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուելսին և դուրս եկավ եզրափակիչ:
Ոչ այնքան դիտարժան այս խաղում որոշիչ եղավ պորտուգալացիների անհատական ավելի բարձր կարգը: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
2-րդ խաղակեսում պորտուգալացիները Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը: Նշենք, որ սա Ռոնալդուի 9-րդ գոլն էր Եվրոպայի առաջնություններում և այդ ցուցանիշով նա հավասարվեց լեգենդար Միշել Պլատինիի ռեկորդին:
Ընդամենը 2 րոպե անց Նանին կրկնապատկեց հաշիվը: Նոկդաունի մեջ հայտնված ուելսցիները այդպես էլ ուշքի չեկան այդ հարվածներից, թեպետ նրանց առաջատար Գարեթ Բեյլը ամեն ինչ արեց խաղը փրկելու համար:
Պորտուգալիան այս հաղթանակից հետո եզրափակիչում կսպասի Գերմանիա-Ֆրանսիա մրցավեճի հաղթողին:
[b]Եվրո-2016, կիսաեզրափակիչ
[/b]
Պորտուգալիա - Ուելս՝ 2:0
Կրիշտիանու Ռոնալդու, 50, Լուիշ Նանի, 52