211652_close_icon
views-count4394 դիտում article-date 20:41 07-07-2016

Տրանսպորտի և կապի նախարարը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ Վրաստանից վերադարձած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: [b][color=#CC0000]Նախարարը տեղեկացրել է, որ այսօրվանից մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ ռեժիմը կլինի 24-ժամյա: [/color][/b] Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ վտանգը վերջնական վերացված չէ. այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: «Մտածում են, որպեսզի ապագայում կարողանան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները»,-նշել է նախարարը և հորդորել գործարարներին իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր