211652_close_icon
views-count7442 դիտում article-date 18:55 07-07-2016

Գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Համաձայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Համաձայնագրում , մասնավորապես, նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գնդապետ Վալերիկ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար»։

Նմանատիպ նյութեր