Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հուլիսի 7-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հուլիսի 7-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հուլիսի 7-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: