Ո՞ւր կորավ լանջազատցիների ջուրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ամիս է՝ խմելու ջրի խնդիր ունի: Փաստացի գյուղատնտեսական տարին սկսվելուց և ոռոգման սեզոնի բացվելուց հետո այս գյուղի խմելու ջրի մատակարարումը խաթարվել է:
Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարևանությամբ այգիներ է հիմնել:
Իհարկե, պաշտոնական մարմինները հերքում են, որ հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]