211652_close_icon
views-count4284 դիտում article-date 13:05 18-02-2016

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» հաստատեց իր կարգը Հռոմում, Ռոնալդուն` նոր ռեկորդի հեղինակ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը Մադրիդի «Ռեալը» Հռոմում 2:0 հաշվով հաղթեց «Ռոմային» և հաջորդ փուլ դուրս գալու հարցը գործնականում լուծեց: Մադրիդցիների կազմում գոլերից մեկի հեղինակը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Դա պորտուգալացու 40-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում և այս ցուցանիշը ռեկորդային է: Նշենք, որ ընդամենը 10 ֆուտբոլիստ է ՉԼ-ի բոլոր փուլերը միասին վերցրած` անցել 40 գոլի սահմանագիծը: Բելգիական «Գենտը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց գերմանական «Վոլֆսբուրգին», թեպետ պարտվում էին 0:3 հաշվով: Այստեղ էլ դիմակայության հաղթողի հարցը կասկած չի հարուցում: Նշենք, որ պատասխան հանդիպումները կկայանան մարտի 8-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ [/b]«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:2 Կրիշտիանու Ռոնալդու, 57, Խեսե, 86 «Գենտ» (Բելգիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 2:3 Սվեն Կումս, 80, Կալիֆա Կուլիբալի, 89 - Յուլիան Դրաքլսեր, 44, 54, Մաքս Կրուզե, 60
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր