7373 դիտում
23:40 06-07-2016
Հայաստանում կանցկացվի հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը կանցկացնեն հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը:
Ծրագրի նպատակն է դպրոցականների շրջանում անցկացնել վարպետության դասեր և փորձի փոխանակում: Փառատոնի շրջանակում, ս. թ. հուլիսի 7-12-ը, Երևանում և Ծաղկաձորում, 10-15 տարեկան հայաստանցի և իրանցի երեխաներ կներկայացնեն իրենց հմտությունները նկարչության, ասմունքի, երգի, օրիգամիի, թատերական, տիկնիկային և արվեստի այլ ոլորտներում:
Երկու երկրների երեխաները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր և կծանոթանան պատմամշակութային ժառանգությանը:
Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի պաշտոնական բացումը:
Նմանատիպ նյութեր
4322 դիտում
21:29 01-11-2016
Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը
1985 դիտում
18:21 23-10-2015
«Նռան հատիկ» մանկապատանեկան 15-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի «Վերածնունդ» խորագրի ներքո
775 դիտում
22:44 29-08-2024
Իրանը փորձում է խաղաղություն և բարեկամություն տարածել․ Իրանի նախագահ
Այս բաժնից
901 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1021 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1177 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ