4325 դիտում
21:29 01-11-2016
Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը
ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 5-9-ը, Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:
Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ. փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ընթացում ժյուրիի կազմի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, այսպիսով` ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ. «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորներ:
«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ: ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ: Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին: Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:
Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
18:50 06-11-2015
Երևանում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը
1211 դիտում
22:54 06-11-2014
Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը
4855 դիտում
19:15 06-11-2017
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը
Այս բաժնից
1024 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան
913 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան