211652_close_icon
views-count1684 դիտում article-date 21:05 06-07-2016

Հայ-ճապոնական համագործակցությունն ակտիվանում է

Հուլիսի 6–ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրաի Հիրոմիցուին և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական գծով երկրորդ քարտուղար Մաեկավա Մեգումիին: Այցի նպատակն էր քննարկել ԱԻ ոլորտում Հայաստանի և Ճապոնայի միջև ձևավորված ակտիվ համագործակցության արդյունքները և հեռանկարները: Ողջունելով հյուրերին` Վ. Գաբրիելյանը նշեց, որ հայկական կողմը Ճապոնիայի և, մասնավորապես, JICA-ի հետ բավական երկար և արդյունավետ համագործակցության փորձ ունի. -Մեր համագործակցության արդյունքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել: 2010 թ. Հայաստանին տրամադրվող 28 նոր հրշեջ մեքենաների ծրագիրը հնարավորություն տվեց Երևան քաղաքում ունենալ բացառապես ժամանակակից տեխնիկայով հագեցած մեքենաներ: Արդյունավետ են նաև սեյսմիկ ծառայության և սողանքների կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վ. Գաբրիելյանը նաև նշեց Ճապոնիայի կողմից տեխնիկական աջակցության ծրագրի մասին, որը երկրորդ փուլով նախատեսում է ևս 39 մեքենա տրամադրել Հայաստանին՝ Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերը ևս ժամանակակից սարքավորումներով հագեցած հրշեջ մեքենաներով ապահովելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրաի Հիրոմիցուին նշեց. -Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն հնարավոր է կազամակերպել մեր փորձագետների այցը ԱԻ նախարարություն՝ աշխատակիցների հետ ուսուցում անցկացնելու նպատակով, - նշեց Մ. Հիրոմիցուն,- վստահ եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի նաև այլ ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-ճապոնական հանրային իրազեկման կենտրոնի ստեղծման և նախարարության անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր