Ջոն Քերրին ժամանել է Իրաք
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Պետքարտուղարն այս այցը կատարել է իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ այս տարածաշրջան Քերրիի այցելության նպատակը Իրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրաքի կառավարությանն օգնելն է: