211652_close_icon
views-count376 դիտում article-date 14:02 06-07-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 4-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 5, յուրացման` 2, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 1-ական դեպք։ Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր