7943 դիտում
18:43 14-02-2014
37-ամյա կինը «Համադասարանցիներ» կայքում տեղադրել է ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարները
37-ամյա Ռուզաննա Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանե Խ.-ի անվամբ կայքէջ, որտեղ առանց Գ.Խ-ի համաձայնության տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով տարածելով Գ.Խ-ի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում գործը դատարան է ստացվել փետրվարի 13 –ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3404 դիտում
16:05 22-04-2016
«Համադասարանցիներ» կայքում ի՞նչն է պատճառ դարձել, որ Աշոտը դանակահարել է Նարեկին
2074 դիտում
18:41 13-05-2015
Մերձմոսկվայում կինը պատվիրել է ամուսնու սիրուհու սպանությունը
Այս բաժնից
523 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ
2122 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am