Գյումրիում ընդդիմադիրները դաշինք կկազմեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» հ/ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը:
Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:
«Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ «Ժառանգությանը», և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Խաչատրյանը:
Նրա խոսքերով ճիշտ աշխատանք տանելու դեպքում իրենք կարող են հատկապես Գյումրիում հաղթել, քանի որ այդ քաղաքում ընտրողների գերակշիռ մասը ընդդիմադիր է: Խաչատրյանը, սակայն, չասաց, թե դաշինքի դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]