1643 դիտում
09:00 23-03-2016
Ընդդիմադիրները մտմտում են ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ընդդիմության շրջանում մտմտում են 2017 թվականի ընտրություններին հնարավորինս լայն դաշինքով մասնակցելու հարցը: Առայժմ միայն մտադրություններ են ճշտվում դաշինքի հնարավոր շրջանակը պարզելու համար:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ խոսքը հիմնականում ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԺԿ-ի և քաղաքացիական սեկտորի մի քանի վառ դեմքերի մասին է: Ճիշտ է, Ժիրայր Սեֆիլյանը մերժում է ընտրությունների ճանապարհը, բայց օրեր առաջ հայտարարեց, որ Ազատության հրապարակում քաղաքական ուժերի և ժողովրդի մոբիլիզացիայի վերջին փորձն են անելու: Ըստ մեր տեղեկությունների, Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ այս փորձն էլ ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը:
ՀԱԿ-ն այս ընթացքում փորձելու է պրոցես սկսել ԸՕ քննարկումների շուրջ և այն վերածել իշխանափոխության գործընթացի, հաջողության դեպքում այս երկու պրոցեսները կարող են միավորվել:
Որոշ գնահատականներով, չի բացառվում, որ «Նոր Հայաստանի» մի մասը միանա «Ժառանգությանը» և կուսակցության անվանափոխությամբ ստեղծվի նոր քաղաքական ուժ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3426 դիտում
10:44 13-01-2017
Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով. «Չորրորդ իշխանություն»
5208 դիտում
19:00 05-04-2021
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին. TACC
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը