211652_close_icon
views-count3991 դիտում article-date 23:49 04-07-2016

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ սպորտը՝ սեփական պետությունն ու ժողովուրդը ներկայացնելու միջոց

[b]«Ես Հայ Եմ» [/b]ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Ամիսներ առաջ անհավանական կթվար, որ Հայաստանը կարող է ունենալ բասկետբոլի հավաքական, ավելին, որ այդ հավաքականը կարող էր դառնալ Եվրոպայի չեմպիոն: Բայց այսօր, այդ հեքիաթը իրականություն դարձավ սպորտի նվիրյալ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ: Այս հաղթանակը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը կարող է հաջողություններ ունենալ նաև թիմային սպորտաձևերում, որի համար անհրաժեշտ է ցանկություն, հետևողական աշխատանք և փող. այս ամենը տարիներ շարունակ պարոն Ծառուկյանը ներդնում է հայկական սպորտում, ինչի համար կարելի է միայն նրան շնորհակալ լինել: Սպորտը վաղուց սեփական պետությունն ու ժողովուրդը ներկայացնելու գործիք է և կարևոր է, որ Գագիկ Ծառուկյանի ջանքերով մենք ևս սկսել ենք այդ գործիքն օգտագործել ի շահ' մեր պետության և ժողովրդի: Առաջ Հայաստան»:

Նմանատիպ նյութեր