211652_close_icon
views-count4040 դիտում article-date 22:06 04-07-2016

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությունը

Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: [b]Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար [/b]

Նմանատիպ նյութեր