Ուշադրություն. Հուլիսի 5-ին ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը
Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]