Թուրքիան կարող է արգելել ԱՄՆ-ի ներկայությունը «Ինջիրլիք» ռազմաբազայում
Թուրքիայի իշխանությունները «Ինջիրլիք» ավիաբազայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերի ներկայությունը կարող են արգելել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ դա կապված է Անկարայի հիասթափությամբ, որը բազմիցս հայտարարել է, որ իր դաշնակից ԱՄՆ-ից ոչ մի աջակցություն չի ստանում Սիրիայում իրականացվող գործողությունների հարցում։
Թուրքիայի վարչապետի օգնական Վայսի Քայնաքի խոսքով՝ հարցը բարձրացվել է կառավարության նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ ռուսական կողմը չի կարող իր շահերից ելնելով օգտվել ավիաբազայից, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո։