Ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ
Հուլիսի 3-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գնունի հանգստյան գոտում իր ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 35 SP 683 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ.)։