211652_close_icon
views-count3982 դիտում article-date 13:00 03-07-2016

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները կազմակերպել էին ճանաչողական մարզային էքսկուրսիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները <<Ճանաչենք մեր մարզը>> ծրագրի շրջանակներում կազմակերպել էին ճանաչողական շրջայց Լոռու մարզում: Երիտասարդները եղան Ստեփանավան քաղաքում, այցելեցին Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան մեծ հեղափոխականի ապրած կյանքին և իր իսկ անունով վերանվանված Ստեփանավան քաղաքում ծավալած գործունեությանը, այնուհետև եղան բերդում` ևս մեկ անգամ վայելելով Լոռվա չնաշխարհիկ բնապատկերները և ծանոթանալով պատմական կարևոր նշանակություն ունեցող բերդին: Հաջորդիվ երիտասարդներն ուղևորվեցին Դենդրոպարկ: Կազմակերպված էքսկուրսիան ոչ միայն ժամանցային էր, այլև նպատակային, քանի որ այն նպատակ ուներ էլ ավելի միավորել երիտասարդներին, ստեղծել ընդհանուր հետաքրքրություններ, ինչպես նաև նպաստել սեփական մարզի պատմամշակութային արժեքներին ծանոթ լինելու կարևոր գործին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր