5281 դիտում
19:58 30-10-2016
Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները միացել են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիային
Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները օրերս միացել են «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիային:
Ակցիայի շրջանակներում երիտասարդներն այցելել են Վանաձորում և Լոռու մարզի Գուգարք գյուղում բնակվող մի շարք տարեց կանանց, սննդի փաթեթներ են հատկացրել նրանց և կատարել են բնակարանների մաքրման աշխատանքներ:
Ինչպես նշել են ակցիայի մասնակից երիտասարդները, իրենց` երիտասարդների պարտքն է ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով և ջերմությամբ շրջապատել հասարակության ամենախոցելի հատվածներից մեկի ներկայացուցիչներին` տարեցներին: Նրանք ուրախությամբ հայտնել են, որ կշարունակեն մասնակցել նման նախաձեռնությունների և իրենց փոքրիկ աջակցությամբ ժպիտներ պարգևել տարեցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը