211652_close_icon

ՊՆ-ում ամփոփվել են մարզական միջոցառումների արդյունքները. լուսանկարներ

views-count3702 դիտում article-date 16:10 02-07-2016
Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները: Հունիսի 26-ից հուլիսի 1-ը անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն մարզաձևերում անհատական և թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ և պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը: Ողջունելով մրցանակակիրներին և մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին, Սեյրան Օհանյանը կարևորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները և ընդգծել, որ «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի զինված ուժերում անցկացվող մարզական մրցումները նպաստում են անձնակազմի առողջության, ֆիզիկական և մարտական պատրաստվածության ամրապնդմանը: Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր