4707 դիտում
10:10 13-05-2016
Տեղեկանք կներկայացնե՞ք, թե ինչ փողով եք կառուցում ճոխ դղյակները, օֆշորում ինչքան փող ունեք. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեծ է ցանկությունը, որ վարչապետի հայտարարությունները լինեն կոնկրետ և արմատական քայլերի սկիզբ։ Իշխանությունը կարող Է շատ կարճ ժամանակահատվածամ ապացուցել, որ սա հերթական քամի տատանելը չի: Օրինակ, եթե կա քաղաքական որոշում, որ պայքարեն արհեստական մոնոպոլիաների դեմ, ապա հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում պետք է հայտնվեն գործարարներ, որոնք կսկսեն ներկրել կամ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք մինչ այդ ներկրում կամ արտադրում էին որոշ «ընտրյալ» գործարարներ։
Կամ եթե կա քաղաքական որոշում պետական կառավարման մարմինների վրա կատարվող ծախսերը կրճատելու մասին, ապա հենց վաղը պետք է որոշումներ ընդունվեն Հայաստանի գողտրիկ անկյուններում պետական կառույցների համար հարյուր միլիոնավոր դոլարների հասնող «էլիտար օբեկտների» կառուցման հետագա ֆինանսավորման վերաբերյալ և այսպես շարունակ։ Կամ եթե դրված է խնդիր կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա հենց վաղը պետական պաշտոնյաները պետք է մանրամասն տեղեկանք ներկայացնեն, թե ինչ փողերով են կառուցում իրենց ճոխ դղյակները, օֆշորում որքան փող ունեն և այլն։
Սպասենք մի քիչ, և ամեն ինչ պարզ կդառնա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2017 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»