2450 դիտում
23:35 01-07-2016
Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը
Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշեց. «Սիրելի' արիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել Հայաստանը, սիրել ու կապվել մեր 25 ամյա անկախ Մայր Հայրենիքին:
Այս օրերի ընթացքում դուք առավել հանգամանալից ծանոթացաք հայկական հարուստ մշակույթին, ազգային երգին ու պարին: Եվ, որ ամենակարևորն է ձեռք բերեցիք նոր ընկերներ ու բարեկամներ: Մասնակցելով «Արի տուն» ծրագրին, կապեր հաստատելով միմյանց միջև՝ դուք նպաստում եք, որպեսզի իրապես ձևավորվի 10,5 միլիոնանոց միակամ հայություն: Հավատացած եմ, որ ձեզանից շատերը այօր մեկնում են Հայաստանից՝ կրկին Հայրենիք վերադառնալու մեծ ցանկությամբ»:
Արիտունցիները հանդես եկան գեղեցիկ համերգային ծրագրով՝ կատարելով հայրենասիրական երգեր, ասմունքելով, պարելով: Բոլոր համարները պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում:
Այնուհետև իր կատարումով ներկաներին ողջունեց Հայկ Եսայանը:
Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2845 դիտում
22:40 19-08-2016
Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6251 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
3446 դիտում
15:49 20-06-2016
Տեղի ունեցավ 2016թ.«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
619 դիտում
20:15 11-02-2025
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
1624 դիտում
19:51 11-02-2025
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը
634 դիտում
19:38 11-02-2025
Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել