211652_close_icon

Վիսենտե դել Բոսկե. Ես ես մնայի «Ռեալում», ապա ավելի հաճախ կնվաճեինք Չեմպիոնների լիգան

views-count2300 դիտում article-date 16:43 03-02-2016
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Ռեալի» հետ ավելի շատ տիտղոսներ կնվաճեր, քան դա մադրիդցիներին հաջողվեց իր պաշտոնանկությունից հետո: Նշենք, որ 1999-2003թթ. «Ռեալում» աշխատելու ընթացքում մադրիդյան ակումբը 2000 և 2002 թվականներին նվաճեց Չեմպիոնների լիգան: «Չեմպիոնների լիգան դժվար է նվաճել: «Ռեալի» համար բարենպաստ ժամանակահատվածում մենք լավ խաղացողներ շատ ունեինք, հաջողությունն էլ էր մեր կողմը: Չեմ ցանկանում մեծամիտ թվալ, բայց իմ կարծիքով, եթե ես մնայի ակումբում, մենք Չեմպիոնների լիգան ավելի հաճախ կնվաճեինք, քան դա «Ռեալին»» հաջողվեց ինձանից հետո», ասել է Դել Բոսկեն:

Նմանատիպ նյութեր