2511 դիտում
12:30 01-07-2016
Այսօր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
Զորակոչի առաջին օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել տարածքային զինկոմիսարիատներում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
17:16 08-01-2016
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները
18055 դիտում
14:32 16-12-2019
Մեկնարկել է 2019 թ. ձմեռային զորակոչը. այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
16111 դիտում
20:05 08-01-2017
Մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Այս բաժնից
571 դիտում
13:16 27-12-2024
Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄ
679 դիտում
12:11 27-12-2024
Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան