211652_close_icon
views-count873 դիտում article-date 14:23 01-07-2016

Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ գրասենյակի տնօրենին

Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են փակ հաստատություններում անչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման, այդ վայրեր մոնիտորինգային այցեր իրականացնելու եւ դրանց արդյունքում համապատասխան առաջարկներ ձեւավորելու հետ կապված հարցեր՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության համատաեքստում: Կարեւորվել է նաեւ երեխայի լավագույն շահի հայեցակարգի հիման վրա գործելը: Կողմերը հատուկ ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԿ-ի հանձնարարականների հիման վրա Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը սույն թվականի հունիս ամսին: Այդ բաժնի ստեղծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործունեություն ծավալել, ինչպես նաեւ առավել ակտիվ ինտեգրվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կառույցների աշխատանքներին: Արման Թաթոյանը կարեւորել է համագործակցության բարձր մակարդակը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ աշխատանաքը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:

Նմանատիպ նյութեր