211652_close_icon

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

views-count1623 դիտում article-date 23:41 30-06-2016
Հունիսի 30-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունիսի 30-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 151 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ներսում չի գտնվել: *** Հունիսի 30-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունիսի 30-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր