Քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հունիսի 30-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 24ա շենքի վերելակը խափանվել է. քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: