211652_close_icon

Երկրապահի կառույցներ գործում են նաեւ արտերկրում

views-count2756 դիտում article-date 15:52 30-06-2016
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հյուրերն էին ԵԿՄ ԱՄՆ-ի կառույցի ներկայացուցիչները: Զորավարը շնորհակալություն հայտնեց հյուրերին օտար ափերում հայապահպանությանը նպաստելու, նաեւ` այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ: ԵԿՄ ԱՄՆ-ի ներկայացուցչության ղեկավար Սամվել Ֆրանկլյանն էլ հավաստիացրեց, որ ԱՄՆ-ի երկրապահական կառույցը միշտ եւ ցանկացած հարցում աջակցում է հայրենիքին` շնորհակալություն հայտնելով Զորավարին թե´ 1989-94-ի Արցախյան պատերազմում ունեցած կարեւոր մասնակցության, թե´ այսօրվա գործունեության համար:

Նմանատիպ նյութեր