211652_close_icon
views-count981 դիտում article-date 16:49 30-06-2016

Տվել է խոստովանական բացատրություն

Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1996 թ. ծնված Վալերիա Ս.-ն և հայտնել, որ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում Վալերիա Ս.-ն նկատել է, որ թիվ 27 երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ, 6 դոլար, բանկային քարտ և այցեքարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 29-ին, ժամը 15.00-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր