211652_close_icon

Ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն

views-count1337 դիտում article-date 17:35 17-11-2014
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, 1989 թ. ծնված Անի Կ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արամուս գյուղի բնակիչ, իր ծանոթ ոմն Լյովա իր դրամապանակից գողացել է 40.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովան 1989 թ. ծնված Լևոն Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.50-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր