211652_close_icon
views-count15139 դիտում article-date 22:38 29-06-2016

Հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավով Երևան ժամանող առաջին ուղևորների անունները

Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների: «Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունների աշխատակիցները: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնենք հաջորդիվ: Արդեն հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավի առաջին չվերթով Երևան ժամանող ուղևորների անունները. [img]/ups/images/0470478001467225368455557.jpg[/img] Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: [img]/ups/images/0188842001467225405962892.jpg[/img] [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր